Lratvutyun.am

Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց | Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին | Մադրիդի մրցաշար․ Ցիցիպասն անսպասելի պարտություն է կրել աշխարհի 118-րդ ռակետից | Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է | Շախմատի ԵԱ․ Գաբոյանն ու Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում | Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան | Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ |

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում:

«Նշելով բոլոր երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը կշեշտի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը՝ ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ գծելու իրենց սեփական ուղին: Նա նաև ընդգծելու է ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, այդ թվում և աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջև շփումներին ողջ տարածաշրջանում»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, որտեղ կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: «Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին՝ հանուն տևական խաղաղության: Նա կընդգծի մեր ամուր համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև մեր փոխադարձ հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մինչ Հայաստան կատարելիք այցը՝ Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝Վրաստանում:

Բաքվում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության անդամների հետ, նա շնորհակալություն կհայտնի Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար:
Թբիլիսիում Դոնֆրիդը ելույթ կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած Կանանց միջազգային համաժողովում, կհանդիպի վարչապետ Ղարիբաշվիլիի և այլ պաշտոնատար անձանց, ընդդիմադիր գործիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում քննարկելու է նաև Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունները, վերահաստատելու է ԱՄՆ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև անդրադառնալու ԱՄՆ կողմից տրամադրվելիք հետագա աջակցությանը՝ հանուն ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության առաջխաղացման՝ դիվերսիֆիկացնելու երկրի տնտեսությունն ու կառուցելու բարեկեցիկ ապագա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ