Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու 2-րդ վաշտի հրամանատար Հայկ Արոյանը:
Տեղում հայտնաբերվել է մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար:
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Հովսեփ Հովհաննիսյանն ու պարեկ Արթուր Թևոսյանը:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժիշկները պետք է պարզեն՝ հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ երեխայի են պատկանում:

