ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը «մոտ է»։ Նրա խոսքերը հեռարձակվել են Սպիտակ տան YouTube ալիքով։
«Ո՛չ Ջորջ Վաշինգտոնը , ո՛չ էլ Աբրահամ Լինքոլնը չեն ավարտել 8 պատերազմ։ Ես ավարտել եմ 8 պատերազմ, իսկ 9-րդ պատերազմը, որը սկսվել է Ուկրաինայում, արդեն ճանապարհին է», — ասել է Թրամփը։Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդել էր, որ եվրոպական երկրները և Ուկրաինան պատրաստում են ռազմական գործողությունները դադարեցնելու 12 կետից բաղկացած ծրագիր։ Այս ծրագիրը ներառում է պատժամիջոցների վերացումը։

