Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանության թիմի բրենդներից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով  և նշել, որ Կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն պայքարը  քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է։ «Բայց հակակոռուպցիոն պայքարիայս բովում նոր հարցեր են գալիս, որոնցպատասխանները ոչ միայն չենք ունեցելի սկզբանե, այլև ի սկզբանե այդ հարցերիգոյության մասին նույնիսկ չենք իմացել, որովհետև այն միջավայրում, որը կար2018 թվականին, թվում էր, թեհակակոռուպցիոն արդյունավետ պայքարտանելու համար անհրաժեշտ էքաղաքական կամք և դրանով շատհարցեր կլուծվեն։ Դա իհարկեճշմարտություն է, որովհետև առանցքաղաքական կամքի բացակայության, ընդհանրապես, որևէ հարց հնարավոր չէլուծել, այսինքն՝ քաղաքական կամքն այնէ, թե ինչքանով է Կառավարությունը, քաղաքական իշխանությունըցանկանում, որ այդ հակակոռուպցիոնպայքարը կոնկրետ դեպքում տեղիունենա»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախ եկել են այն եզրակացության, որ քաղաքական կամքն արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի, և այդպես էլ հանգել են այն եզրակացությանը, որ պետք է ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կարևոր գործոն է այն, որ ասում են, այնուամենայնիվ, ի՞նչ գիտենք, քաղաքական իշխանությունը հայտարարում է և դա նորություն չէ, բոլորն էլ ասում են՝ պայքարում են կոռուպցիայի դեմ, միջազգային կոնվենցիաներով և այլն: «Այստեղ շատ կարևոր է, թե ինչպե՞սպետք է այդ ազդակն աշխատի, որ այսամեն ինչը լուրջ է, այս ամեն ինչը կատակչէ, հումոր չէ և այլն»,– ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով արձանագրել, որ եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնպիսին է եղել և այնպիսին է, ինչպես հաճախ լսում ենք, դա նշանակում է, որ այնուամենայնիվ, շատերն են դրա մեջ ներգրավված։

Հաջորդ խնդիրը, որին վարչապետն անդրադարձել է, վերաբերում է դատական, իրավական և պետական համակարգերում գործունեություն ծավալող անձանց հարաբերություններին տարբեր մարդկանց հետ։ «Այսքան մարդ ունի այդքան ծանոթ, դասարանցի, ընկեր, բարեկամ, բանակիընկեր, հարևան և այլն, և այլն։ Մի փոքրլավ վերաբերվի, ինչպես ընդունված էասել, օպերատիվ օղակը, մի փոքր լավվերաբերվի քննչական օղակը, մի փոքրլավ վերաբերվի դատախազական օղակը, մի փոքր լավ վերաբերվի դատականօղակը, եթե դատական օղակն էլ երեքհատ կա, մի փոքր առաջին ատյանը լավվերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավվերաբերվի, մի փոքր էլ վճռաբեկը լավվերաբերվի, մի փոքր էլ իշխանությանկամ հնարավոր ազդեցության տեղերից, մի փոքր էլ ազդեցություն՝ որևէ գործ տեղհասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եթե վերլուծենք՝կտեսնենք, գնում, գնում, հաղորդագրություն, հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, վերջըի՞նչ է լինում։ Ու հետո հասկանում ես, որվերջ չի լինելու»,– նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեության միջև կապին, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի դեմ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ անկայուն է իրավիճակը, լարվածություններ կան, էսկալացիաներ, կապ չունի ինչով ես զբաղված, միևնույն է՝ դու երկրի քաղաքացի ես, այդ թվում՝ քննիչը, դատախազը, դատավորը, հնարավորություն չի ունենում կենտրոնանալ իր գործի վրա։ «Եվ սա միգործոն է, որը ես նույնպես զգացել եմ, ևդա ինչոր տեղ հասկանալի է։ Ինչի՞համար եմ սա ասում: Այժմ, երբ հետևումեմ, տեսնում եմ՝ այդպիսիտպավորություն կա, որ հիմա իրավապահհամակարգն ավելի ակտիվ է, այդ թվում՝հակակոռուպցիոն պայքարն է ավելիակտիվ: Իհարկե, դա միակ գործոնը չէ, բայց իմ գնահատմամբ՝ նաև մերտարածաշրջանում հաստատվածխաղաղությունն ավելի շատհնարավորություն է տալիս, այդ թվում՝քննչական մարմիններին, կենտրոնանալիրենց գործի վրա»,– ընդգծել է վարչապետը։

Խոսելով կադրային հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արթուր Նահապետյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելու  հարցում կարևոր դեր է խաղացել նրա, այդ թվում՝ դատավոր լինելու հանգամանքը։ «Այդխոսակցություններն անընդհատ են, ըստորոնց՝ քննիչներն ուրիշ կերպ են նայումիրադրությանը, դատավորներն ուրիշկերպ։ Ես պարոն Նահապետյանին ասելեմ՝ շատ կարևոր է, որ Հակակոռուպցիոնկոմիտեից դուրս եկող գործերը, այդթվում՝ դիտարկվեն դատավորի աչքով, որպեսզի այդ խոսակցության տարածքնէլ փակենք, որ այնուամենայնիվ, քննիչըայլ կերպ է ընկալում, դատավորը այլկերպ է ընկալում։ Համոզված եմ՝ այսհանգամանքը նույնպես էական դերկունենա Հակակոռուպցիոն կոմիտեիաշխատանքների արդյունավետությանբարձրացման իմաստով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը նկատել է, որ իրավապահ համակարգի համար սովորական չէ աշխատել սոցիալական ցանցերի և խոսքի ազատության ներկայիս պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ սոցիալական ցանցերի միջոցով հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ, ընդհուպ ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ և այլն։ «Սրանք էլ ենգործոններ, որոնք ազդում էին պրոցեսիվրա, ինչու եմ ասում ազդում էին, որովհետև իմ կարծիքով, երբ դա մի նորերևույթ է, այնուամենայնիվ, համակարգերը սկսում են ադապտացվելդրան, նաև դրանց հակազդելու ձևեր ենգտնում։ Եվ իմ տպավորությամբ՝ նաևմեր իրավապահ համակարգը, այդ թվում՝Հակակոռուպցիոն կոմիտեն, արդենավելի է ադապտացվել այդ իրավիճակինև կարողանում է շատ թե քիչ այսիրավիճակներից պաշտպանվել»,– նշել է վարչապետը։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանում բոլորին գաղտնալսում են։ «Շատառանցքային գործերի հետ կապվածգաղտնալսումներ են հրապարակվում ևայլն։ Հայաստանում օպերատիվհետախուզության մասին օրենքընորություն չէ։ Օպերատիվհետախուզության մասին օրենքովհստակ սահմանված է և, ընդ որում, բոլորամենաժողովրդավարական երկրներնունեն այդ համակարգերը, երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի էիրականացնել այդ օպերատիվաշխատանքը։ Իսկ ո՞րն է նորությունը, նորությունն այն է, որ քանի որ մեզհամար հանցավորության, կոռուպցիայիդեմ պայքարը շատ կարևոր ևսկզբունքային է, Կառավարությունն, այո, հնարավորինս ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվմարմինները տեխնիկականկարողություններ ունենան»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, և եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ողջ պայքարը կձախողվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ իրավապահ մարմիններն այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվեն իրավիճակներ, երբ ապօրինի ճնշումներ կլինեն վկաների վրա և այլն, որպեսզի նրանք արդյունքում հրաժարվեն ցուցմունքներից, այնուամենայնիվ փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին։

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել է, որ այժմ քրեական գործերի առումով Հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում  և այսօր կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու։ «Դա մեր կարևորագույն խնդիրն է, ևմենք մեծ ներդրումներ ենք անումկոռուպցիայի կանխարգելմաննպատակով։ Այսօր մերՀակակոռուպցիոն կոմիտեն բավարարտեխնիկական հագեցվածություն ունի ևհույս ունեմ, որ դա կանխարգելիչորոշակի նշանակություն կունենա, մարդիկ մի անգամի փոխարեն յոթութանգամ կմտածեն՝ գնան այդ քայլին, թեոչ, և սա է հենց մեր նպատակը: Մերնպատակն այն է, որ մենք մերքաղաքականություններովկանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,– ասել է վարչապետը։

Լրահոս