Սոցիալիստական շարժման ղեկավար Արթուր Գիշյանը իր ֆեսբուքյան էջումգրել է. Ա՜խ, ինչ ծանր օր է հայ ժողովրդի պատմության մեջ…
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մենք հիշում ենք պետական մտածողության, արդարության և ժողովրդի հանդեպ ազնիվ ծառայության խորհրդանիշ Կարեն Դեմիրճյանին և նրա հետ սպանված պետական գործիչներին։
Նրանք զոհ գնացին Հայաստանի անկախ պատմության ամենսև ահաբեկչական հանցագործությանը՝ միայն այն պատճառով, որ մտածում էին կառուցել ուժեղ, սոցիալական և արդար Հայաստան։
Սոցիալիստական շարժումը խոնարհվում է նրանց հիշատակի առջև։
Մենք պարտավոր ենք շարունակել այն ուղին, որը նրանք ընտրել էին՝ հայաստանցու արժանապատվությունը վերականգնելու և երկրի բարգավաճումը ապահովելու ուղին։
Մեր պատգամը պարզ է՝
Այլևս երբեք արյուն չպետք է թափվի քաղաքական նպատակներով։
Այլևս երբեք չպետք է թույլ տանք, որ ժողովրդի կամքը լռեցվի բռնությամբ։
Մենք հանձնառու ենք պայքարել ուժեղ ժողովրդավարության, սոցիալական արդարության և ազգային միասնության համար։
Հավերժ հիշատակ նրանց, ովքեր կանգնած էին Հայաստանի ապագայի համար։
Փա՜ռք և պատիվ Կարեն Դեմիրճյանին և բոլոր անմահներին։
— Արթուր Գիշյան
Սոցիալիստական շարժման ղեկավար

