ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռ և կործանիչ ինքնաթիռ են վթարի ենթարկվել Հարավչինական ծովում երկու առանձին միջադեպերի ժամանակ, հայտնել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը սոցիալական ցանցերում։
«Տեղական ժամանակով՝ ժամը 14:45-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի MH-60R Sea Hawk ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հարավչինական ծովի ջրերում՝ USS Nimitz ավիակրից պլանային գործողություններ իրականացնելիս», — ասվում է հայտարարության մեջ։Նշվում է, որ կես ժամ անց վթարի է ենթարկվել F/A-18F Super Hornet կործանիչը։ Երկու միջադեպերի ժամանակ էլ անձնակազմը ինքնանետվել է, տուժածներ չկան։

