Ավտոբուսի վթшրի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ կազմակերպվում է տուժшծներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ․ ԱՆ

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի, հայտնում եմ Առողջապահության նախարարությունից։

«Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղում համայց է իրականացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս