Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին. ՆԳ նախարար

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է երեխային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Այլ տվյալներ փոխանցել այս պահին կխուսափեմ: Բայց այս վարկածն առաջին իսկ օրվանից եղել է: Եղբայրը, ով ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս: Նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել»,- նշել է նա:

Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի խնդիրների շրջանակում է վրա հասել դեպքը, նշել է Սարգսյանը:

«Երեխայի հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»,- ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Լրահոս