Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Վրաստան իր պաշտոնին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X-ում։
«Թբիլիսիում Գերմանիայի դեսպանը այսօր վերադարձել է Վրաստան Բեռլինում խորհրդակցություններից հետո: Նա կշարունակի իր ակտիվ գործունեությունը այնտեղ՝ մեր լիակատար աջակցությամբ», — նշել է Արտաքին գործերի նախարարությունը։
Ֆիշերը հոկտեմբերի 19-ին հետ է կանչվել խորհրդակցությունների։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանի ղեկավարությունը «քարոզչություն է իրականացնում ԵՄ-ի, Գերմանիայի և անձամբ Գերմանիայի դեսպանի դեմ», այդ պատճառով էլ որոշում է կայացվել նրան հետ կանչել։

