Հայտարարություն. Հայաստանի Սոցիալիստական շարժման համագումար նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-ին 2025 թ

Տեղեկացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, լրատվամիջոցներին և Պետական ռեգիստրի գործակալությանը, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 18:00-ին, ըստ Սոցիալիստական Շարժման կանոնադրական պահանջների, կայանալու է շարժման համագումարը։

Համագումարը տեղի կունենա հետևյալ հասցեում՝

ք. Երևան, Սայաթ-Նովա փողոց 19, «Անի Պլազա» հյուրանոցային համալիր։

Համագումարի հիմնական նպատակներն են՝

Քննարկել Հայաստանի Հանրապետության ներկա սոցիալ–քաղաքական իրավիճակը,

Սահմանել Սոցիալիստական Շարժման առաջիկա շրջանի գործնական քայլերն ու ռազմավարական անելիքները,

Վերանայել ներքին կազմակերպական կառուցվածքը և հաստատել համապատասխան փաստաթղթեր,

Պետական ռեգիստր ներկայացնելու համար ընդունել անհրաժեշտ կազմակերպչական ու իրավական փաստաթղթերի փաթեթը։

Համագումարը բաց է դիտորդների, լրատվամիջոցների և հետաքրքրված կառույցների համար։

Սոցիալիստական Շարժուման

Քաղաքական խորհուրդ։

 

Լրահոս