Վճռաբեկ դատարանից արձագանք առկա չէ, թեև ես կանխատեսում եմ իրենց արձագանքը, իրենք որպես այդպիսին բանավեճի մասնակցելու որոշակի սահմանափակում ունեն, բայց իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներից էլ արձագանք չկա, թեև ես առնվազն կարող եմ ասել, վստահ եմ, դուք թույլ չեք տա, ես խաբեմ, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին, հետևաբար այդ հնարավորությունից կարող են օգտվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ավելի վաղ փաստաբան Արմեն Ֆեռոյանը հրապարակավ բանավեճի էր հրավիրել Կարապետյանի գործին քաջատեղյակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներին:

