Լարսը փակ է. Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Ամասիայի, Եղեգնաձորի տարածաշրջաններում, Ջերմուկում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ և բուք), Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Ամասիայի, Եղեգնաձորի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Լրահոս