Վենեսուելայում արտակարգ դրություն է․ ԱՄՆ-ն հայտնում է Մադուրոյի ձերբակալության մասին

Կեսգիշերն անց Կարակասը ցնցած մի քանի պայթյուններից որոշ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել են ու ինքնաթիռով դուրս բերվել երկրից։ Թրամփի խոսքով՝ դա տեղի է ունեցել Վենեսուելային հասցված լայնածավալ ամերիկյան հարվածների արդյունքում։

Ավելի ուշ ԱՄՆ գլխավոր դատախազը հայտնել է, որ Մադուրոյի և նրա կնոջ նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ նարկոթրաֆիքինգի և կազմակերպված հանցավոր գործունեության հետ կապված գործերով։

Վենեսուելայի իշխանություններն ԱՄՆ գործողությունները որակել են որպես ռազմական ագրեսիա և «ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում»։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, Կարակասը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Ամերիկյան հարվածներից հետո զոհերի և վիրավորների վերաբերյալ այս պահին պաշտոնապես հաստատված տվյալներ չեն հաղորդվում։

Լրահոս