Սահմանվել են 2026թ-ի պահեստազորի վարժական հավաքների ժամկետները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2026թ․ ընթացքում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու ժամկետները:

Հավաքներ կանցկացվեն.

Փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը,

Մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը,

Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը,

Հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը,

Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը,

Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը,

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Լրահոս