Երևանի քաղաքապետարանի վարչության նախկին պետը մեղադրվում է գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետը մեղադրվում է մայրաքաղաքին պատկանող ավելի քան 140 միլիոն դրամ արժողությամբ գույքը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար: Խոսքն Անդրանիկ Քասարյանի մասին է։

Դատախազը նախկին պաշտոնյայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 4 դրվագով. գործը հանձնվել է դատարան:

Տեղեկությունը հայտնում են դատախազությունից։

Լրահոս