Մոսկվա-Երեւան ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Մոսկվա-Երեւան ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Ձեռքի ուղեբեռը այրվել է հենց թռիչքի ժամանակ, տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։

Ինչպես պարզել է ալիքը, այսօր FlyOne Armenia ավիաընկերության 3F324 չվերթի ուղեւորներից մեկի մոտ Երեւան թռչելիս այրվել է անձնական իրերով պայուսակը։

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի ուղեկցորդները արագ եւ հստակ են գործել, նրանք մարել են կրակը երեք կրակմարիչներով։

Նախնական տվյալներով՝ պայուսակում այրվել է փաուերբանկը։ Ավելի ստույգ տեղեկատվություն դեռ չկա։

Տուժածներ չկան, թռիչքի ուղղությունը չի փոխվել․ ինքնաթիռը բարեհաջող հասել է Հայաստանի մայրաքաղաք։

Լրահոս