Ես կարող եմ մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք համաձայն չեն մեզ հետ Գրենլանդիայի հարցում։ Մեզ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ն քննարկում է տարբերակներ՝ Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու համար։ Մինչդեռ Գրենլադիայի և Դանիայի իշխանությունները դեմ են այդ գաղափարին։

