Որակյալ վառելիք, արագ սպասարկում և վստահություն․ վարորդները նախընտրում են «Մուլտի» բենզալցակայանը

Lratvutyun.am-ը տեղեկացավ, որ Երևան–Սևան մայրուղու մարդաշատ հատվածներից մեկում՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում (թիվ 1 հասցե), գործող «Մուլտի» բենզալցակայանը վերջին տարիներին դարձել է վարորդների վստահելի և նախընտրելի կանգառներից մեկը։

Lratvutyun.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Մուլտի» բենզալցակայանը ոչ միայն վառելիք լիցքավորելու վայր է, այլ նաև հարմարավետ կանգառ երկար ճանապարհ անցնող վարորդների համար։ Այստեղ առաջարկվող վառելիքը համապատասխանում է սահմանված որակական չափանիշներին, ինչը կարևոր դեր է խաղում մեքենայի շարժիչի կայուն աշխատանքի և անվտանգ երթևեկության ապահովման գործում։

Բենզալցակայանում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման որակին։ Անձնակազմը գործում է արագ, կազմակերպված մոտեցմամբ՝ կարևորելով յուրաքանչյուր հաճախորդի ժամանակն ու հարմարավետությունը։ Վարորդների փոխանցմամբ՝ այստեղ մշտապես ապահովված են մաքրություն, կարգ ու կանոն և պատասխանատու վերաբերմունք։

«Մուլտի» բենզալցակայանը իր գործունեությամբ փորձում է ոլորտում ձևավորել վստահելի սպասարկման շեշտը դնելով որակի, անվտանգության և հաճախորդի գոհունակության վրա։

Պատահական չէ, որ Երևան–Սևան մայրուղով երթևեկող բազմաթիվ վարորդներ իրենց ճանապարհին նախընտրում են կանգ առնել հենց «Մուլտի» բենզալցակայանում։

Լրահոս