Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։

