Իրանցիները ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները երթը թույլ չտվեցին

Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև, գրում է Ազատությունը։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:

Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ դա արվել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների պատճառով:

Լրահոս