Մասյացոտնի թեմ եմ եկել հաշտության օրակարգով. Հայր Ռուբեն (Տեսանյութ)

Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ մատուցեց  Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նա անդրադարձավ Գևորգ Սրբազանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցին և նշեց, որ այն նախադեպը չունեցող երևույթ է։

«Ես նման բան երբևէ չեմ տեսել։ Ավելին ասեմ՝ նման փորձեր եղել են արևմտյան երկրներում, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են, բայց այնտեղ էլ նախադեպ չի ստեղծվել։ Չեմ կարծում, որ Հայաստանում այդ առումով նախադեպ կստեղծվի։ Մենք աշխատանքային պայմանագիր չունենք։ Վեհափառը բոլոր իրավունքներն ունի և՛ թեմի առաջնորդ նշանակելու, և թեմի առաջնորդին հետս կոչելու, այդ թվում՝ նոր թեմեր բացելու և փակելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ռուբենը։

Անդրադառնալով հոգևորականների նկատմամբ ճնշումներին, Հայր Ռուբենը նշեց. «Ես այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով»։

Լրահոս