«Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ևս ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով, նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։ Ավելի վաղ Ռուսաստանում կասեցվել էր ավելի քան 338 000 շշի վաճառքը։ Դադարեցվել էր «Ջերմուկի» առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը՝ հիդրոկարբոնատի պարունակության գերազանցման պատճառով
«Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ևս ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Այս մասին РБК-ին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։
Սահմանափակումները մտցվել են արտադրանքի նոր խմբաքանակների ստուգումից հետո, որոնք թողարկվել են 2025 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը։ Նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ, պարզաբանել են գերատեսչությունում։ Նպատակը եղել է կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելը։ Արգելափակվել է ինը թողարկման ամսաթվերի տարբեր տարայով խմբաքանակների շրջանառությունը։
«Չեստնի զնակ»-ը կարգավորողի հարցումն ստանալուց հետո օպերատիվորեն կասեցրել է ապրանքի յուրաքանչյուր միավորի վաճառքը, նշել է ԿԶՊՏ-ի (մակնշման համակարգի օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը։

