Կոմի Հանրապետությունում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ կան վիրшվորներ

Կոմի Հանրապետությունում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով վիրավորներ կան, այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գրասենյակը հայտնել է, որ ուղղաթիռում գտնվող 24 մարդկանցից տասը վիրավորվել են։
Նախարարության տվյալներով՝ տեղի փրկարարական ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ ուղղաթիռի վայրէջքի հրապարակից թռիչքի ժամանակ մասնավոր Մի-8Տ ուղևորատար ուղղաթիռը կողաշրջված ընկել է։

«Ուղղաթիռը պետք է տեղափոխեր հերթափոխի աշխատողներին Նենեցու ինքնավար օկրուգ։ Օդանավում 24 մարդ կար։ Ութը վիրավորվել է», — ասվում է հայտարարության մեջ։ Վթարի պատճառը քննվում է։

Լրահոս