Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։
«Բալիստիկ հրթիռների վերաբերյալ բանակցություններ չեն եղել և չեն լինի Միացյալ Նահանգների հետ: Մենք անվստահություն ենք հայտնում Միացյալ Նահանգների նկատմամբ, քանի որ բանակցությունների ընթացքում մեզ վրա երկու անգամ հարձակում է կատարվել: Միևնույն ժամանակ, մենք միշտ պատրաստ ենք եղել և մնում ենք երկխոսության և խաղաղության։ Մենք հավատարիմ ենք վերջին համաձայնագրում ստորագրվածին: Եթե մյուս կողմը հավատարիմ մնա իր պարտավորություններին և չշեղվի համաձայնեցված շրջանակից, ապա մենք կգործենք մեր պարտավորություններին համապատասխան»,-հավելել է Իրանի նախագահը։

