|
«Մի անգամ այս ամեն ինչի միջով անցել ենք՝ կալանավորեցին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնարին միջոցներն օգտագործեցին, գործունեություն դադարեցրեցին, գործարաններ փակեցին-բացեցին, ինչ ասես արեցին այս 8 տարվա ընթացքում՝ որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով, հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որը մարդը տարիներ շարունակ պահել է ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, սա ուղղակի… թող մարդիկ դատեն, տեսնեն ու եզրակացություն անեն»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հավելելով․ «Մենք վաղուց ենք կենդանիներ պահում, բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներով տեսել եք այդ կենդանիներին, դա նորություն չի, դա իր հոբբին է»։ |
«Թող մարդիկ տեսնեն ու եզրակացություն անեն». Գագիկ Ծառուկյանի դուստր


