Կիևը կրկին ենթարկվել է ռուսական hրթիռային hարձակման. Կլիչկո

Ռուսական զորքերն այսօր առավոտյան հրթիռային հարձակում են իրականացրել Կիևի վրա, ինչը հրդեհներ է առաջացրել Ուկրաինայի մայրաքաղաքի առնվազն երկու շրջաններում, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Քաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է, որ մեկ մարդ վիրավորվել է։

Կլիչկոն նշել է, որ ընկնող բեկորները հրդեհ են առաջացրել հյուսիսային արվարձանի ոչ բնակելի հատվածում։ Նա ասել է, որ մի քանի մեքենա այրվել է, իսկ մեկ այլ հրդեհ էլ բռնկվել է քաղաքի կենտրոնից հարավ գտնվող տարածքում։

Լրահոս