ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթով է հանդես եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) «Կանանց ժողովրդավարության ցանցի» կողմից կազմակերպվող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով Եվրոպա-Եվրասիա տարածաշրջանային գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովման, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների զարգացման և/կամ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար ներառական և ինստիտուցիոնալ մոտեցումների անհրաժեշտությանը։
Այս համատեքստում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է կանանց լիարժեք և արդյունավետ ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում: Նշվել է, որ կանանց մասնակցության ընդլայնումը նպաստում է ինստիտուցիոնալ դիմակայունության ամրապնդմանը և խաղաղության պահպանման և ինստիտուցիոնալացման առավել համապարփակ և կայուն մեխանիզմների ձևավորմանը։


