ԿԺԴՀ-ն կզարգացնի հարաբերությունները արդարության ձգտող երկրների հետ. ԿԺԴՀ պաշտպանության փոխնախարար

ԿԺԴՀ-ն կզարգացնի բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները աշխարհի բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են արդարության և ինքնուրույնության, հայտարարել է ԿԺԴՀ պաշտպանության փոխնախարար Կիմ Գան Իրը՝ Պեկինում անցկացվող անվտանգության XIII Սյանշանսկի ֆորումում ելույթ ունենալիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«ԿԺԴՀ-ն կզարգացնի բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները աշխարհի բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են արդարության և ինքնուրույնության, կհակազդի հեգեմոնիզմին և միակողմանիությանը, ջանքեր կգործադրի արդար համաշխարհային կարգ հաստատելու համար»,- մեջբերում է նրա խոսքերը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Գան Իրը նշել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և նրանց արբանյակների ավազակային և անսահմանափակ աշխարհաքաղաքական ագահության, նրանց ուժի չարաշահման պատճառով լրջորեն խարխլվում են գլոբալ խաղաղության և կայունության հիմքերը։

«Կորեական թերակղզում ընդլայնվում և ամրապնդվում է ագրեսիվ ռազմական բլոկը՝ միջուկային զենքի համատեղ օգտագործման համար, և բացահայտորեն անցկացվում են տարբեր ռազմական զորավարժություններ, որոնք ենթադրում են միջուկային զենքի կիրառում, ինչը լրջորեն խախտում է մեր պետության անվտանգությունը»,- ընդգծել է նա։

Լրահոս