ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացնող «ՀայՓաս» ընկերության՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում տեղակայված նոր գրասենյակի բացման արարողությանը։
Նոր գրասենյակի գործարկմամբ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվելու կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման ծառայություններից։ Բացման արարողության ընթացքում ներկայացվել են նոր գրասենյակի հնարավորություններն ու մատուցվող ծառայությունները։


































