Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային

Իրանի բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ ավիաբազային, որն օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածների թիրախում են եղել ավիաբազայում տեղակայված ամերիկյան անօդաչու թռչող սարքերն ու հրթիռային կայանքները։

Իրանի զինվորականների հայտարարությանը նախորդել էր Քուվեյթի բանակի հաղորդագրությունը, ըստ որի՝ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել «հակառակորդի անօդաչու թռչող սարքերի» հարձակումը։

Լրահոս