Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

«Եղեռն Եղեռնից հետո» գիրքը լուրջ դերակատարում ունի քարոզչական-տեղեկատվական առումով

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը հրատարակվեց անցյալ տարեսկզբին՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան), ՀՀ քաղաքաշինության նախարարության և «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Գիրքը լինելով փաստական հսկայական նյութի հիման վրա՝ լուրջ դերակատարում ունի քարոզչական-տեղեկատվական առումով:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և ՀՃՈՒՀ նախագահ Սամվել Կարապետյանի հերթական հանդիպումը հոկտեմբերի 14-ին ոչ աշխատանքային պայմաններում է, մեկ գավաթ սուրճի շուրջ, սակայն կրկին աշխատանքային՝ նոր ծրագրերի և նախագծերի քննարկման վերաբերյալ: