Կարոտում եմ Վազգենին, Մոնթեին, Ասկոլկային, Յուրային, Նորիկին, Դուշման Վարդանին. Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել (տեսանյութ)

Հաղթանակի և խաղաղության տոնի, Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում, մայիսի 9-ին, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ մարտական ընկերների, արցախցիների, այդ թվում` երիտասարդ սերնդի ներկայացուցիրների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսյանին ուղեկցել է նաև թոռնիկը:

ՀՀ երրորդ նախագահը Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի խնդրանքով հուշահամալիրում իր հիշողություններն ու այդ շրջադարձային օրվանից տպավորությունները և զգացողություններն է ներկայացրել, որպես Շուշիի ազատագրման գործում և Արցախյան ազատամարտում իր անուրանալի ավանդը ունեցած անձ, ով արժանացել է Արցախի հերոսի կոչման:

Երրորդ նախագահը այցելել է նաև Շուշի` ծաղիկներ խոնարհել իր մարտական ընկերոջ` Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հանգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Սերժ Սարգսյանը արցախցիների և Արցախում գտնվող մեր բոլոր հայրենակիցների հետ մայրաքաղաք Ստեփանակերտում տոնում է հաղթանակները: