Lratvutyun.am

Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ | ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն | Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է |

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ հղել է ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։

«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Ես աղոթում եմ և Աստծո ողորմությունն եմ հայցում օսմանյան հասարակության բոլոր անդամների համար, որոնք զոհվել կամ նահատակվել են հակամարտությունների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների և ահաբեկչական գործողությունների պատճառով», – ասված է ուղերձում:

Էրդողանի խոսքով՝ «օսմանյան տարածքներում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները խոր հետքեր են թողել իրենց հիշողություններում»։

«Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով։ Անատոլիական հողերն իրենց մշակութային ու մարդկային գործերով հարստացած մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունն այսօր էլ երաշխավորված են։ Մենք թույլ չենք տա, որ թեկուզ մեկ հայ քաղաքացի մարգինալացվի, դուրս մնա, իրեն երկրորդ կարգի զգա իր հայրենիքում։ Կարևոր է, որ պատմության իրադարձություններին անդրադառնանք մտքի, խղճի և գիտության առաջնորդությամբ՝ առանց տեղիք տալով արմատական դիսկուրսներին, մարգինալացմանը և ատելության լեզվին: Կարեկցանքի հաստատումը, առանց տարանջատելու մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը։ Մենք հավատում ենք, որ ապագա սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից», – ասված է ուղարձում։

Նշենք, որ Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանության հետևանքով ավելի քան
1,5 մլն հայ է սպանվել:

լրահոս

Փոխկապակցված նորություններ