Lratvutyun.am

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում։Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում կա նոր ցեղասպանությունների վտանգ. ՄԻՊ

Ցանկացած ոճրագործության անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ: Այդ մասին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Պաշտպանը նշել է, որ այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում կա նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վտանգ: Ըստ նրա՝ Ցեղասպանությունը չդատապարտելն է նաև հանգեցրել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ […]

Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղկեպսակ են զետեղել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հղել է ապրիլքսանչորսյան ուղերձը, որում կրկին կիրառել է ցեղասպանություն եզրույթը: Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձը. «Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը: Դաժանության արշավը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի […]

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ. «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև: 1915 թվականից սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու […]

Մի՛ փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին, Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են՝ մեկ պահանջատիրությամբ․ Արամ Ա-ն՝ Էրդողանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցին։ «Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից Ցեղասպանություն էր՝ ծրագրված և […]

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։ «Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ հղել է ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։ «Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի անբարենպաստ պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Ես […]

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝  պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. – […]

Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով

Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Հայաստանը, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները լիովին համապատասխանում են կազմակերպության կանոնադրական […]

«Ինչի՞ համար էին ԵԿՄ-ի ավտոն ջարդում, ինչ պետք է անեին, կանգնեին նայեի՞ն». Սասուն Միքայելյան

ArmLur.am-ը զրուցել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ: Վերջինիցս փորձել ենք պարզել նախօրեին Տավուշում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Նշենք, որ ԵԿՄ «ՈւԱԶ» մակնիշի մեքենան քշել էին ցուցարարների ուղղությամբ, որից հետո մի երիտասարդ «ցատկել» էր հավաքվածների ուղղությամբ: Միքայելյանը նշել է, որ ԵԿՄ-ն իր գործն է անում ու իրենք որևէ կերպ չեն ներքաշվելու քաղաքական խժդժությունների մեջ: Սոնա […]