Lratvutyun.am

Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան | Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից | Ոստիկանները նոր հանդերձանք են գնում | Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը | Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն | Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ | Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդ դի | Բագրատ Սրբազանի քայլերթին միացավ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովը |

Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հղել է ապրիլքսանչորսյան ուղերձը, որում կրկին կիրառել է ցեղասպանություն եզրույթը:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձը.

«Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը:

Դաժանության արշավը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին: Հետագա օրերին, ամիսներին և տարիներին մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ տարվեց մահվան երթերով՝ մեկընդմիշտ կոտրելով ընտանիքներն ու մեկընդմիշտ փորխելով սերունդները:

Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոնունությանը: Մարդկության պատմության ամենամութ էջերից մեկին դիմանալուց հետո վերապրածները սկսել են ավելի լավ ապագա կերտել մեր աշխարհի համար: Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին ազգերի կառուցվածքն ամբողջ աշխարհում, ներառյալ մերը: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն:

Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ: Մենք կշարունակենք ատելությանը և սարսափին պատասխանել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք կշարունակենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվորեն, ապահով և հարգանքով»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ