Lratvutyun.am

Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը | Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան | Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից | Ոստիկանները նոր հանդերձանք են գնում | Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը | Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն |

Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով

Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հայաստանը, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները լիովին համապատասխանում են կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին», – նշել է գլխավոր քարտուղարը։

Եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը, ընդգծել է նա։

«ՀԱՊԿ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ հավատարիմ են մնում բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունը՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, նույնպես կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը: Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը: Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել», – նշել է գլխավոր քարտուղարը։

Ըստ Թասմաղամբետովի՝ ՀԱՊԿ-ն իր աշխատանքում հաշվի է առնում ՆԱՏՕ-ի ակտիվությունը Անդրկովկասյան տարածաշրջանում, սակայն ՀԱՊԿ-ն առաջարկում է «փափուկ» դաշինք, որը ենթադրում է հարգանք մասնակից երկրների ինքնիշխանության նկատմամբ և դաշինքային խիստ կարգապահության բացակայություն։

լրահոս

Փոխկապակցված նորություններ