Lratvutyun.am

Կիրանցում լարված իրավիճակ է | ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ | Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան | Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ | Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը. Բագրատ Սրբազան | Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը | Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման | Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ | Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Շառլ Միշելը հրավիրվել է Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին | Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից | Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր | ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը | Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին | Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ | Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր | Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է | Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ | Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին | Ընդդիմադիրները հիասթափված են ջահերով երթին մարդկանց մասնակցությունից |

Մելիքսեթ Պողոսյան. Մենք պարտավոր ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի սկսած գործն ավարտին հասցնել

Արժանապատիվ հայ ժողովուրդը մայիսի 8-ը նշում է իբրեւ Երկրապահի օր: Եվ դա՝ 1993 թվականից…

Երկրապահ կամավորականների միությունը ծնվել է Արցախյան առաջին պատերազմի բոցերի մեջ՝ Վազգեն Սարգսյան նվիրյալի գլխավորությամբ:

Երկրապահի կազմավորման, մարտական փառավոր կենսագրության արարման գործում ծանրակշիռ ներդրում է ունեցել Սյունյաց աշխարհը, որի զավակները (Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի վրիժակ ոգով տոգորված) իրենց կյանքը չխնայեցին հայոց Արցախի ազատագրման եւ հայոց սահմանների անձեռնմխելիության ապահովման աստվածահաճո գործում:

Եվ այսօր՝ մայիսի 8-ին, Սյունիքի մարզի երկրապահները՝ Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Սիսիանում եւ Գորիսում այցելում են Արցախյան երեք պատերազմներում նահատակված իրենց մարտական ընկերների շիրիմներին ու ոգեկոչում նրանց սուրբ հիշատակը:

Գորիսում՝ երկրապահի ներկայացուցիչների կազմակերպած հիշատակի արարողությանը մասնակցում էր ԵԿՄ Սյունիքի մարզային կառույցի ղեկավար, Արցախյան երեք պատերազմի քաջարի հրամանատար Մելիքսեթ Պողոսյանը:

Նրանք նախ այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակների գորիսյան նորահիմն պանթեոն, որտեղ էլ ծաղկեդրում կատարեցին այդ պատերազմում զոհված 68 գորիսեցիների շիրիմներին:

Երկրապահներն այնուհետեւ այցելեցին պանթեոնի հարեւանությամբ ժամանակին կառուցված բազմախորհուրդ հուշահամալիր՝ նվիրված Արցախյան առաջին եւ Ապրիլյան պատերազմների նահատակներին, ինչպես եւ Մեծ հայրենականում զոհված գորիսեցիերին:

Հիշատակի արարողության ավարտին Մելիքսեթ Պողոսյանը զրույց ունեցավ լրագրողների հետ եւ մասնավորապես ասաց. «Երկրապահը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ամենաակնառու ժառանգություններից է, իսկ Վազգեն Սարգսյան անունը մեզ համար հոմանիշ է Հայաստան նվիրական հասկացությանը: Ուստի եւ պարտավոր ենք նրա սկսած գործն ավարտին հասցնել…

Սյունիքի երկրապահը ներկայումս վերակազմակերպման գործընթացների մեջ է, կատարվում են շարքերի համալրումներ, աշխատանքներ են տարվում նրանց մարտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ, ձգտում ենք արժանավոր շարունակողը լինել նախորդ սերնդի եւ մեր նահատակ ընկերների սխրական արարքների»:

Հիշատակի արարողությունից հետո երկրապահներն այցելեցին սահմանապահ Տեղ գյուղ, որտեղ էլ կքննարկեն ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի առջեւ ծառացած խնդիրները եւ հետագա անելիքները մեր երկրամասի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ