Lratvutyun.am

Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման գործում սխալ է. Լավրով

Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշիչ դեր է խաղացել այն […]

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանին՝ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության օրինագիծը հաստատելու համար

Շվեդիան հետագայում ևս կշարունակի սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ` ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմին։ Շնորհակալություն հայտնելով Թուրքիայի խորհրդարանին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրինագիծը վավերացնելու համար՝ Բիլստրյոմը նշել է, որ «իրենք կշարունակեն Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում»։ Շվեդ նախարարը նաև մեկնաբանել է Anadolu-ի այն հարցը, թե […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու զարգացմանը․ Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։ «Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ  միջոցները […]

Բելգորոդում կործանված ինքնաթիռի 65 ուղևորները ուկրաինացի գերիներ էին, որոնց տանում էին փոխանակման

Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերիներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։ Այս զինվորականներին տանում էին փոխանակման։ Ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի ժամանակով՝ 11։00-ի սահմաններում։ Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 74 մարդ։ Նրանցից 65-ը եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերիներ, անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող […]

ՊԵԿ բացահայտել է սուրճի ստվերային շրջանառության ապօրինի սխեմա

Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները բեռն ուղեկցող […]

Հանրային տրանսպորտում էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները հնարավոր է՝ խափանումներով աշխատեն

Ծրագրային թարմացումներով պայմանավորված՝ հանրային տրանսպորտում տեղադրված էլեկտրոնային տոմսերի վերիֆիկացման սարքավորումները կարող են խափանումներով աշխատել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ադրբեջանը նոր անցակետեր կստեղծի Ռուսաստանի և Վրաստանի հետ սահմանին

Ադրբեջանը նոր անցակետեր կստեղծի Ռուսաստանի և Վրաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ներկայացուցիչ Վուգար Ահմեդովը, գրում է APA-ն։ «Անցակետերի ստեղծման նպատակը տարանցման ներուժի ավելացումն է, ինչպես նաև արտահանման և ներմուծման պարզեցումը»,- ասել է Ահմեդովը։

ԶՊՄԿ կողմից շահագործող Արծվանիկի պոչամբարը աղտոտում է գյուղերն ու գետերը, վնասում՝ գյուղատնտեսական հողերը. բնապահպան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է վատ վիճակում մնալ։ Բնապահպանները մինչև օրս ահազանգում են, որ Արծվանիկի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ է շրջակա տարածքներում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը: Մասնագետները  դեռ 2020 թվականի բարձրաձայնում էին, որ պոչամբարի գործունեությանն առնվազն 3-4 տարի է մնացել, սակայն, […]

Ռուսաստանը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել Ուկրաինային. Կիևը ՌԴ տարածքը գրոհել է անօդաչուներով

Անցած 24 ժամվա ընթացքում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 56 բախում է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում, գրում է korrespondent.net-ը: «Ընդհանուր առմամբ, հակառակորդը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել, ինչպես նաև համազարկային կրակի կայանքներից 73 հարված է հասցրել մեր դիրքերին և բնակավայրերին», – ասվում է ամփոփագրում: Նշվում է, որ ռուսական ահաբեկչությունների […]

Պաղեստինը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Նեթանյահուի դեմ

Պաղեստինը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի, ինչպես նաև երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Անպատժելիությանը պետք է վերջ դրվի, պետք է լինի պատասխանատվություն։ Եթե ​​դա անհրաժեշտ է, ինչո՞ւ ոչ պատժամիջոցներ», – նշել է նա։ Պաղեստինի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելը պետք […]

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ են քննարկել

Հունվարի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության Երևանի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին և Կուսակցության Ռազմավարության իրականացմանն առնչվող հարցեր։

Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ և մեզ կհաջողվի ավարտին հասցնել արդեն վաղուց սկսված խաղաղության գործընթացը.Արարատ Միրզոյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև կապուղի կա, ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի այդպիսի կապուղի կա, այլ նաև ԱԳ նախարարությունների միջև: Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Կարծում եմ, որ դեկտեմբերի 7-ը և Հայաստանի և Ադրբեջանի համար շահավետ […]