Lratvutyun.am

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն | Աշխատանքներ կատարելիս երիտասարդը ընկել է 6 հարկից․հիվանդանոցում նա մահացել է | Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում | Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը | Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը | Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով | Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ | Բագրատ Սրբազանը այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն | ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք | Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ | Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը | Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան |

Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ և մեզ կհաջողվի ավարտին հասցնել արդեն վաղուց սկսված խաղաղության գործընթացը.Արարատ Միրզոյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև կապուղի կա, ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի այդպիսի կապուղի կա, այլ նաև ԱԳ նախարարությունների միջև:

Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Կարծում եմ, որ դեկտեմբերի 7-ը և Հայաստանի և Ադրբեջանի համար շահավետ էր, շահավետ համաձայնության հանգեցինք, առնվազն 32 հայկական ընտանիքներ, նրանց հետ նաև հայ հասարակությունը ուրախ էր և երջանիկ տեսնելու 32 հայ գերիների ազատ արձակումը: Ցավոք այս դրական միտումը չշարունակվեց, և տեսնում ենք, որ հակառակ գործողություններն են տեղի ունենում, հետընթաց է արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ասել է նախարարը:

Նա նշեց, որ հետընթաց կար սահմանազատման հարցում, որտեղ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ պետք է նոր սահմաններ գծվեն, իսկ եթե ոչ պետք է որպես հիմք օգտագործվեն նախախորհրդային ինչ-որ սահմաններ:

«Սրանից բացի տարածքային ամբողջականությանը վերաբերվող հայտարարություններն եմ ուզում մատնանշել՝ պնդումը, որ ադրբեջանական ուժերը դուրս չեն գալու Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից, նույնը կապուղիների ապաշրջափակման համատեքստում:

Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նշված սկզբունքներին, որոնցից մեծ մասով, ավելորդ չեմ համարում նշել, արդեն եղել են համաձայնություններ և պայմանավորվածություններ և հույս ունենք, որ շուտով Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ և մեզ կհաջողվի ավարտին հասցնել արդեն վաղուց սկսված խաղաղության գործընթացը»,- ասել է նա:

Նա նշեց, որ ինքը բազմից առիթ ունեցել է ասելու, որ մեզ համար խաղաղության պայմանագրի բանակցություններին միջնորդների առկայությունը սկզբունքային չէ:

«Սկզբունքային են այդ բանակցությունների բովանդակությունը, այն սկզբունքները, որոնց շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան»,- ասել է նա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ