Lratvutyun.am

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ են քննարկել

Հունվարի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության Երևանի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին և Կուսակցության Ռազմավարության իրականացմանն առնչվող հարցեր։

Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ և մեզ կհաջողվի ավարտին հասցնել արդեն վաղուց սկսված խաղաղության գործընթացը.Արարատ Միրզոյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև կապուղի կա, ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ միայն երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի այդպիսի կապուղի կա, այլ նաև ԱԳ նախարարությունների միջև: Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Կարծում եմ, որ դեկտեմբերի 7-ը և Հայաստանի և Ադրբեջանի համար շահավետ […]

Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը

ՀՀ ՆԳՆ փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հայտնաբերել են Գավառ-Երևան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ կողաշրջված վիճակում: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է. դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, կան վիրավորներ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ռուսաստանը ուշադրություն կդարձնի բոլոր ոլորտներում ԱՊՀ անվտանգության ապահովմանը. Լավրով

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) սահմաններին աճող լարվածության ֆոնին Ռուսաստանը, որպես ԱՊՀ նախագահող երկիր, ուշադրություն կդարձնի միության անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «ԱՊՀ արտաքին սահմանների շրջագծում գլոբալ անկայունության և լարվածության աճի ֆոնին, բնականաբար, օրակարգում կլինեն անվտանգության […]

Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ․Գագիկ Ծառուկյան

Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը․ «Վերջին ամիսներին իմ հրապարակային հանդիպումների ու տարբեր մասնագիտական խմբերի […]

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է մաքսանենգության 393 դեպք

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): Հատկանշական է, որ հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն […]

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել․ Պատել

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Ես նորություն չունեմ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի  մասին, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այդ մասին ավելի մանրամասն կխոսենք։ Սա մի բան է, […]

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է անունները, որոնք Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն ըմբիշների անունները, որոնք փետրվարի 12-ից 18-ը Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը, փոխանցում է Armsport-ը։ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանը հայտավորել է 10 ըմբիշի՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարեն Խաչատրյան […]