Lratvutyun.am

Համեղ սնվելու լավագույն տարբերակը ԳՆԹՈւՆԻՔՆ է Արի Ապարան «Գնթունիկ» | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն միմյանց մայրաքաղաքներում, ուղիղ չվերթներ կլինեն․ Սիյարտո (տեսանյութ) | Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ | Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին | Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ | Մայիսի 10-ին Ալմաթիում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները | Մայիսի 7-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը | Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների | Մայիսի 6-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը | Տարադրամի փոխարժեքները | «Բենֆիկա»-ն` Երևանում ընթացող ֆուտզալի Չեմպիոնների լիգայի բրոնզե մեդալակիր | Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին | Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն | Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին | Ռուսաստանի ակտիվների օգտագործմամբ Ուկրաինային օգնության մեծ փաթեթ կհատկացվի | ԱՄՆ-ը հուսով է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայում կրակի դադարեցմանը | ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների | Վրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. Զուրաբիշվիլի | Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը | Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը |

Ռուսաստանը ուշադրություն կդարձնի բոլոր ոլորտներում ԱՊՀ անվտանգության ապահովմանը. Լավրով

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) սահմաններին աճող լարվածության ֆոնին Ռուսաստանը, որպես ԱՊՀ նախագահող երկիր, ուշադրություն կդարձնի միության անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդին ուղղված տեսաուղերձում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՊՀ արտաքին սահմանների շրջագծում գլոբալ անկայունության և լարվածության աճի ֆոնին, բնականաբար, օրակարգում կլինեն անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խոսքն ահաբեկչության, ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին է։

«Մեր տարածաշրջանում ԱՄՆ ռազմա-կենսաբանական ակտիվության զարգացումը և անվտանգության այլ սուր մարտահրավերները թելադրում են այս աշխատանքը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը ինչպես ԱՊՀ շրջանակում, այնպես էլ նրա ջանքերը համատեղելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության  և Մեծ Եվրասիայի այլ միջպետական միավորումների հետ»,- հավելել է նախարարը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ