Lratvutyun.am

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել․ Պատել

ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ վարել Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: «Ես նորություն չունեմ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի  մասին, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այդ մասին ավելի մանրամասն կխոսենք։ Սա մի բան է, […]

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է անունները, որոնք Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն ըմբիշների անունները, որոնք փետրվարի 12-ից 18-ը Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը, փոխանցում է Armsport-ը։ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանը հայտավորել է 10 ըմբիշի՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարեն Խաչատրյան […]

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Մասնավորապես՝ խոհանոցի առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, եղել են մասնիկների թափվելու հնարավորություն, ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված […]

ԵՄ առաքելության ղեկավարն ու Ավստրիայի դեսպանը դիտարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը պարեկության ընթացքում ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Թոմաս Մյուլմանին․ «Չնայած եղանակային պայմաններին՝ առաքելությունը շարունակում է տեղանքի պարեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Թոմաս դե Վաալ

2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։ Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում 2023 թվականի լավատեսական սցենարների շարքում էր մատնանշել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը […]

Ուկրաինացիները չպետք է անհանգստանան. եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել և այն կշարունակվի.Ժոզեպ Բորել

Ուկրաինացիները չպետք է անհանգստանան. եվրոպական աջակցությունը շարունակում է ավելի քան երբևէ ուժեղ լինել և այն կշարունակվի. այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:Նա ընդգծել է, որ այն փաստը, որ «ԵՄ-ն լուծում է փնտրում Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ, չի նշանակում, որ իրենք չենք շարունակում աջակցել Ուկրաինային», գրում է […]

ԵԽԽՎ-ն կսահմանափակի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ Լաչինի միջանցք զեկուցողների մուտքն արգելելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար։ Այս մասին Ստրասբուրգում Европейская Правда-ի թղթակցին հայտնել են նման քայլի նախապատրաստմանը ծանոթ մի քանի աղբյուրներ։ ԵԽԽՎ նախագահական հանձնաժողովի մակարդակով արդեն իսկ կայացվել է Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշում։ Կեսօրին՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես կսկսեն այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի […]

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին. ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն հանդես է եկել դիվանագիտական կորպուսին ուղղված ուղերձով, որում նա նշել է նաև, որ «Ֆրանսիայի կապահովի շարունակական աջակցությունը Հայաստանին»: Այս մասին իր x-ում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:«Պետք է որոնել արդար և տևական խաղաղություն՝ հիմնված օրենքի և տարածքային ամբողջականության հարգման վրա, ինչպե նաև՝ պետք է ապահովել բնակչության արժանապատիվ […]

Հունվարի 28-ից ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական․ ՆԳՆ

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ մեր հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այդ մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը․ «ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և […]

Լարսը փակվել է բեռնատարների համար

Վերի Լարսը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,-ասել է նա։ Նշվում է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

Իրանը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանը վճռականությամբ լի է փոխադարձ հարգանքի հիման վրա ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, գրում է Tasnim-ը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է ընդլայնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի և շահերի հիման վրա, եթե որևէ երկիր չի ձգտում Իրանի նկատմամբ անտագոնիզմի»,- ասել է Ռաիսին Իրանում Բելգիայի նոր դեսպանի հետ հանդիպման […]