Lratvutyun.am

ՔՊ վարչության նիստին քննարկվել են կուսակցության Քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ Որոշվել են Քաղաքական ժողովի անցկացման ձեւաչափը եւ օրակարգը։ Քննարկվել են Կուսակցության Քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր։

Արարատ Միրզոյանը չի մասնակցի Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ նիստին

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների […]

Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել Հայաստանի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։ Հայաստանում նա հետախուզվում է ինը հոդվածով նախատեսված հանցագործությունների համար։ Mash տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պաշտոնյային կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա ձերբակալության մասին արդեն հայտնել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Մոտ ժամանակներս ձերբակալվածին կարտահանձնեն Ռուսաստանից։ Գեներալի մոտ փախստականի վկայական […]

Իրանը մարտավարական զորավարժություններ է անցկացնում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը մարտավարական զորավարժություններ են սկսել հարավարևելյան Քերման քաղաքում։ Զորավարժությունները մեկնարկել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն բացման խոսքում ընդգծել է, որ դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին։

Բաքուն պատրաստ է Երևանի հետ ուղիղ բանակցությունների, այդ թվում` սահմանին հանդիպման. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ հիմունքներով ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Խաղաղ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»։ Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, […]

Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանում 4,7 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն գրանցվել է Սիստան և Բելուջիստան նահանգի կենտրոնում՝ Զահեդան քաղաքում, որտեղ տուժել է 71 մարդ, գրում է Mehr գործակալությունը: Մարդիկ հիվանդանոցներ են տեղափոխվել շտապօգնության և անձնական մեքենաներով։

Հայաստանն ու Իրանը խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև: Նախարարության ներկայացուցիչները ողջունել են […]

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 միլիոն ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է  կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը:  Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու հերթական դեպքը:Այսպես՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ […]

Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կա՛մ պետք է ազատ արձակվի, կա՛մ Հայաստանում դատական համակարգ գոյություն չունի. փաստաբան

Դատարանը հաստատել է, որ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից ավել կալանքի տակ պահելը անօրինական է: Այս մասին այսօր Գրիգորի Խաչատուրովի գործի մանրամասների համար հրավիրված  մամուլի ասուլում ասել է փաստաբան Միհրան Պողոսյանը: գՆա ասաց, որ սեպտեմբերի 20-ի Վերաքննիչ քրեական դատարանի որոշում կա, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի […]

Մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել. ԱԳՆ-ն՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ: «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ […]