Lratvutyun.am

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է, եթե միանշանակ լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն ու իրականացվի դելիմիտացիա. Արարատ Միրզոյան

Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական անհրաժեշտություն է ապահովել ուժի կիրառման ու այլատյաց քաղաքականության բացառումը, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ընդամենը մեկ ամիս […]

ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հարգանքի տուրքը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք  մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին, այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանում ԵՄ առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում Եվրամիության առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունն իր տարածքում տեղակայելու փոխարեն պաշտոնական Երևանը նախապատվություն է տվել ԵՄ դիտորդական առաքելությանը, որը համապատասխան տեղեկությունները զեկուցում է Բրյուսելին:

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո․ ՀՀ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ «Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, […]

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Տ-1-50, Մ-3 – Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+800 հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Տ-1-50, /Մ-3/ – Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+800 հատվածը։ Արագածոտնի մարզով անցնող ճանապարհի երկարությունը՝ 3,8կմ։ Շինաշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Ծրագրի ֆինանսավորումը իրականացվել էՀՀ պետական բյուջեից։

ԼՂ-ի կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. ՆԳ փոխնախարար

Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը: «Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ […]

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Առանց ճանապարհների Հարավային Կովկասում խաղաղության կառուցումն անհնարին է. Փաշինյանը՝ «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Այցի ընթացքում նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Հայաստանի վարչապետն անդրադարձել է Մետաքսի ճանապարհի պատմական […]

2023-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7 տոկոս

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2023 թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ Պատկերը հետևյալն է. «2023 թ․ հունվար-սեպտեմբերին 2022 թ․ հունվար-սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7 տոկոս 2023 թ․ սեպտեմբերին 2022 թ․ սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6 տոկոս»։

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Ջերմուկ, եղել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այսօր այցելել է Ջերմուկ, եղել ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։ «Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը»,- ասել է նա դիտորդների հետ հանդիպմանը։ Կանադայի ԱԳ […]

Երևանը 4 նոր փոխքաղաքապետ ունի

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 48 անդամ։ Այսօրվա նիստի օրակարգում էր Երևանի փոխքաղաքապետեր ընտրելու հարցը: Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։ Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին նայև Լևոն Հովհաննիսյանը 31 կողմ, 5 ձեռնպահ ձայներով, Սուրեն Գրիգորյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով և Սարգիս Մադաթյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Նշենք […]

Մանավանդ հիմա, կարծում եմ՝ այսօրվա աշխարհը ցույց է տալիս, որ այդ մոտեցումն առնվազն հնացած է, որ կարելի է ունենալ շատ զենք, կարելի է ունենալ շատ ուժեղ բանակ և արտադրել զենք, ներմուծել և կրակել. Վարչապետ

The Wall Street Journal-ի լրագրողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է` երբ խոսում է հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին, ի՞նչ նկատի ունի, ի՞նչ կարող են անել այլ պետությունները: «Այլ գործընկերների ռազմական ներկայությո՞ւն եք ակնկալում, ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազա՞, թե՞ գուցե Հնդկաստանի։ Գործնականում, ինչպե՞ս եք դա տեսնում»,- հարց է ուղղել լրագրողը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես […]

Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում: Այս մասին հայտնել են Արցախի ներկայացուցչությունից: «Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից: Նշենք, որ այս […]