Lratvutyun.am

Զարմանալի է, բայց մենք դա անում ենք. Պուտինը հայտնել է՝ ՌԴ-ն կատարում է Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները

Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք, որ նրանք կոչ են անում իրենց քաղաքացիներին ձգել […]

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից .Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգելու համար արդեն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է՝ առանց հիմնավորման: «Կասկածից […]

Պարզ երևում է կուտակված տեխնիկան, ադրբեջանցիներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են սկսել

Ինչպես հայտնել էինք, մարտի 9-ին՝ ժամը 14։00-14։30 ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ ադրբեջանական կողմը արձակել էր 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական: ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանն ասաց, որ իրավիճակը գիշերն ու այսօր հանգիստ է, սակայն նկատում են, որ հակառակորդի դիրքերում տեխնիկաներ են աշխատում. «Զինուժի կուտակում չենք […]

Այս ամենն այսպես չի մնա, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս». Խրամորթում վիրավորված խաղաղ բնակիչ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ 1971թվականին ծնված Սուրեն Բաղրյանն այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամու կողմից ականանետից արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել:«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է բժիշկների հսկողության տակ գտնվող խաղաղ բնակչի առողջական վիճակին։ «Առավոտյան ժամը 10:30-ի կողմերը, երբ աշխատում էի այգում, լսվեց մեկ կրակոց։ Անմիջապես […]

Արցախում իրադրության լարում ունենք, զերծ կմնամ գնահատականներ տալուց․ Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին Արցախում իրադրության լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակի մատակարարմամբ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին  ես հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի և միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կարգավորելու ուղղությամբ։ Գնահատականներ չտանք, պարզապես արձանագենք, որ կա այդպիսի իրավիճակ և […]

Խրամորթում հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել […]