Lratvutyun.am

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում | Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը | Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը | Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով | Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ | Բագրատ Սրբազանը այցելել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն | ՀՀ-ն ու Ադրբեջանը ցանկանում են երկկողմանի հարթության վրա լուծել խնդիրները, մենք աջակցում ենք | Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ | Տվե՛ք Իսրայելին ռումբերը, որոնք անհրաժեշտ են պատերազմն ավարտելու համար. սենատոր Գրեհեմը բերել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծման «լավ» օրինակը | Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին | Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր | Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ |

Այս ամենն այսպես չի մնա, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս». Խրամորթում վիրավորված խաղաղ բնակիչ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ 1971թվականին ծնված Սուրեն Բաղրյանն այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամու կողմից ականանետից արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել:«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է բժիշկների հսկողության տակ գտնվող խաղաղ բնակչի առողջական վիճակին։

«Առավոտյան ժամը 10:30-ի կողմերը, երբ աշխատում էի այգում, լսվեց մեկ կրակոց։ Անմիջապես ապահով վայր տեղափոխվեցի և մեջքիս հատվածում ցավ զգացի. հետո արյունը տեսա։ Ընկերս գյուղի բուժկետ տարավ, որից հետո համագյուղացու ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Ինքնազգացողությունս լավ է, շուտով տանը կլինեմ»,-ասել է Ս. Բաղրյանը։

Մեր զրուցակիցն անկեղծացավ՝ գյուղի տղամարդկանց ոգին միշտ էլ բարձր է։ «1990-ական թվականներին մեր վիճակն ավելի վատ էր, սակայն կարողացանք հաղթանակ տոնել։ Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու, թուրքի աչքերից մի օր արտասուք է հոսելու, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս»,-ընդգծել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

Ստեփանակերտի ՀԲԿ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առստամյանի խոսքով՝ հիվանդը բժշկական կենտրոն է տեղափոխվել 11:45-ին։
«Անմիջապես վերքը մշակվել է, բեկորը հեռացվել է մեջքի շրջանից, վիճակը բավարար է և կայուն։
Մոտ երկու ժամ կմնա մեր հսկողության տակ, որից հետո, եթե վիճակը լավ լինի, նա դուրս կգրվի»,-ասել է Գ. Առսամյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

լրահոս

Փոխկապակցված նորություններ