Lratvutyun.am

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում | Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդ է հանկարծամահ եղել | Վաղն առավոտ ժամը 8.00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ Սրբազան | Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին | ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից | Ռուսաստանի ԶՈւ-ն Խարկովի մարզում 4 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․օդի ջերմաստիճանը կնվազի | «ՌԴ սահմանապահները դուրս են գալիս Գորիս-Ճակատեն հատվածից»․ Դ․ Գալստյան | Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար | Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ | Եվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. Մակրոն | Թբիլիսիում ոստիկանությունը խիստ վերահսկողության տակ է վերցրել նաեւ իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակը | Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի | Բելգորոդում, ուկրաինական հարվածի հետևանքով, 10-հարկանի շենք է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ) | Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզը վերանորգվել է | Մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, բայց մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների. Վահե Հովհաննիսյան | Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում | Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ | ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադարի գործարքին | Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ |

Պարզ երևում է կուտակված տեխնիկան, ադրբեջանցիներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են սկսել

Ինչպես հայտնել էինք, մարտի 9-ին՝ ժամը 14։00-14։30 ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ ադրբեջանական կողմը արձակել էր 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական:

ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանն ասաց, որ իրավիճակը գիշերն ու այսօր հանգիստ է, սակայն նկատում են, որ հակառակորդի դիրքերում տեխնիկաներ են աշխատում.

«Զինուժի կուտակում չենք կարող նկատել, քանի որ իրենց դիրքը գտնվում է բարձունքի այն կողմում, սակայն երևում է՝ վերջին օրերին ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, տեխնիկաներն են աշխատում, լսում ենք դրանց ձայները, բացի դա էլ, պարզ երևում է կուտակված տեխնիկան»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների դիրքը հայկական կողմի դիրքերից գտնվում է, մոտավորապես, 450-500 մետր հեռավորության վրա:

Համայնքապետը նաև հավելեց, որ թեև հասարակության շրջանում խուճապ չկա, սակայն մտավախություններ ունեն, որ ադրբեջանական կողմը նորից արկեր կարձակի գյուղի ուղղությամբ:

լրահոս

Փոխկապակցված նորություններ