Lratvutyun.am

Ադրբեջանն օկուպացված Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է ավերել

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։ 2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների […]

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Օսկանյան

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ: Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը դա այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ: Դրա մասին խոսում են […]

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 9-ին որոշում է ստորագրել Մանե Ադամյանին փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին 2023 թվականի նոյեմբերի 13-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։Հիշեցնենք, որ Մանե Ադամյանը նշանակվել Մհեր Գրիգորյանի խորհրդական 2020 թվականի փետրվարին։

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ գերեվարված հայ բանտարկյալների իրավունքների ոտնահարման համար։ Նաեւ Ներկայացուցիչների պալատ ուղարկված բանաձեւի նախագծով առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին օգնությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

2024-ի կեսերին Հայաստանում անշարժ գույքի գները կսկսեն նվազել. փորձագետ

ՀՀ–ում անշարժ գույքի շուկան կանգ է առել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։ Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման` անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը Հայաստանում 2023 թ. սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է շուրջ 2000–ով։ «Անշարժ գույքի բորսա» ընկերության ղեկավարը նշում է` հատկապեսԵրևանում […]