Lratvutyun.am

«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց | Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին | Մադրիդի մրցաշար․ Ցիցիպասն անսպասելի պարտություն է կրել աշխարհի 118-րդ ռակետից | Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է | Շախմատի ԵԱ․ Գաբոյանն ու Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում | Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան | Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ |

Ադրբեջանն օկուպացված Արցախի Հադրութի շրջանում հայկական եկեղեցի է ավերել

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է օկուպացված Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական եկեղեցու ավերման մասին, ինչը փաստում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման խախտման մասին։

2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր 2020 թվական 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իրավասության տակ անցած Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Հիմնովին ավերված կառույցների թվում էր նաև Մոխրենեսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը կառուցվել էր 18-19-րդ դարերում։

Սակայն, ինչպես նշված է հրապարակման մեջ, Սուրբ Սարգիս եկեղեցու քանդումը, ըստ ամենայնի, վերջին քայլը չէր ադրբեջանական միջամտության առումով, քանի որ կազմակերպությունն իր շարունակական դիտարկման ընթացքում փաստագրել է ապացույցներ հետագա շինարարական աշխատանքների վերաբերյալ։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կանխել Մոխրենեսում հայկական դարավոր մշակութային և կրոնական կյանքը ջնջելու ցանկացած փորձ։

«2022 թվականին եկեղեցու ավերումը Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի միջանկյալ միջոցի առաջին փաստագրված խախտումն է»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ: Ըստ Caucasus Heritage Watch-ի՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի Արդարադատության միջազգային դատարանը իր վճիռների խախտումներին և դրանք քողարկելու փորձերին:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ