Lratvutyun.am

«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) | ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել | Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին | Գագիկ Ծառուկյանը հետևել է իր նախաձեռնությամբ ընթացող բազկամարտի համաուսանողական մրցաշարի եզրափակիչներին | Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը | Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն | ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց | Ազատամուտ-Իջևան ճանապարհից դիմակավորված իրավապահները բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատորին | Մադրիդի մրցաշար․ Ցիցիպասն անսպասելի պարտություն է կրել աշխարհի 118-րդ ռակետից | Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է | Շախմատի ԵԱ․ Գաբոյանն ու Մկրտչյանը հաղթանակ են տոնել 7-րդ տուրում | Մենք կանգնած ենք հայրենիք և պետություն հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ, և կյանքն է բերել մեզ դրան. Փաշինյան | Երեկ Կիրանցում ցուցարարների հետ հանդիպած զինվորականներից երկուսը պատմում են եղելությունը | Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան | Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար. Արման Թաթոյան | Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը | Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել» | Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ | Էրդողանը չեղարկել է նախատեսված իր այցը ԱՄՆ |

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Օսկանյան

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ:

Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը դա այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ:

Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարը:

Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանության  օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:

Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ես վերաբերվելում եմ որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի դա վերաբերվելու է և Ադրբեջանին և Թուրքիային, այնպես որ ես դրան վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական բանակցություններ:

Թուրքիան և Ադրբեջանը հավատում են, որ հայ ժողովուրդը  խորապես հավատում է, որ նրանք նստել են հայերի հողերի վրա, բնակություն են հաստատել հայերի պատմական հոերի վրա:

Եվ նրանք խորապես համոզված են, որ եթե Հայաստանը մի օր լինի հզոր պետություն, նրանք անպայման այս  հարցին նորից  կվերադառնան, և դա կարողա է Թուրքիայի և Ադրբեջանի համար սպառնալիք լինի:

Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս  իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, զրոյացրել են, կորցրել են Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, զոհեր ենք տվել  և  ասյտեղ ինչ-որ խոստումներ տալ սեղանի վրա, որոնք հավանաբար այդ պայմանագրի միջոցով Ադրբեջանը և Թուրքիան կպոկեն մեզանից:

Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ վերջնաարդյունքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ